A
A
Տիգրան Խզմալյանը կդատվի
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը կկանգնի դատարանի առջեւ։
Այսօր պարոն Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից՝ պահանջով նոյեմբերի 19-ին՝ ժամը 3:20-ին, ներկայանալ վարչական դատարան 182 հոդվածի մեղադրանքով՝ այն է, ոստիկանների օրինական պահանջը չկատարելը։
«Սա Կոիտաս 5-ի գործն է: Անցյալ տարի ինձ մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեեւ պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժվեցին: Հիմա էլ մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնեցնելու պահանջողների դեմ: "Да здравствует наш советский суд, самый гуманный суд в мире!"»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։