Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը պետք է հարձակվողի դիրքում

Հասարակություն
da5572fd69c16782d3193271303f9a23

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում։ Կարծում է ԳԱԱ աշխատակից, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։

«Ճիշտ է պաշտոնապես ստեղծվել է Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու հատուկ հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող, սակայն ես չեմ տեսնում այն աշխատանքը, որը կատարում է այդ հանձնաժողովը՝ ցեղասպանության ճանաչման համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը։

Ըստ թուրքագետի, հայկական կողմը պետք է հարձակվողի դիրքում լինի, այլ ոչ թե պատասխանողի։

«Թուրքիան այսօր հզոր պետություն է, նրան աջակցում է Ադրբեջանը և նրանք բավականին հզոր հարձակում են իրականացնում այս խնդրի վերաբերյալ, և մենք պետք է մեր ոչ այդքան մեծ ուժերը, թե մարդկային, թե ֆինանսական, բայց ոչ անկարող, միավորենք և համակարգենք։ Եւ այդ համակարգելու խնդիրը, իհարկե պետությունը պետք է աներ կամ վերը նշված հանձնաժողովը, որը չի արվում»։