Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է քվեարկությունը

Պաշտոնական
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ժամը 20.00-ին ավարտվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժովներն սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը:

Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն, Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% Է, իսկ Նշավան համայնքում` 681 կամ 43.63%: