Հանդիպում Հրանտ Դինքի թուրք ընկերոջ հետ
Նոյեմբերի 8-ին Նյու Ջերսիի Սրբոց Ղեւոնդեանց Հայոց եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում՝ 1915թ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ, Թուրքիայի ճանաչված լրագրող Հասան Ջեմալի հետ:
Հանդիպմանը ներկա էին Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի Հայ համայնքի, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների եւ Կուսակցությունների ներկայացուցիչները։
Հասան Ջեմալը ծնվել է 1944թ. Ստամբուլում: 1992-1998թ եղել է «Սաբահ» պարբերականի խմբագիրը : 2013 նա հրաժեշտ է տվել «Միլլիեթ» թերթին` քննադատվելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից:
2013թ հրատարակվում է նրա «1915թ. Հայոց Ցեղասպանություն» գիրքը (թուրքերեն լեզվով), որտեղ հիշատակվում է նաեւ իր շատ մտերիմ ընկերոջ՝ Հրանտ Դինքի սպանության մասին: Հասան Ջեմալը եղել է նաեւ Երեւանում՝ իր հարգանքի տուրքը մատուցելով 1915թ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այցելելով եւ ծաղիկներ դնելով ցեղասպանության հուշահամալիրում:
Երեկոյին նա հանդես եկավ բովանդակալից զեկուցումով, իսկ վերջում պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք