A
A
Հանդիպում Բորդյուժայի հետ
Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր
Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի
Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հետ կապված խնդիրները:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել ՀԱՊԿ շրջանակներում կատարվող
աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված փոխգործակցությունը:
ԱԱԽ