Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը բացիկ կգնի՞

Հասարակություն
07825256db1f1d3eb0acdb96c421373a

Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազագային(նշվում է նոյեմբերի 17-ին) օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով ցուցահանդես-համաժողովը:

Ցուցահանդես -համաժողովի ընթացքում առանձին տաղավարներում երիտասարդները ներկայացնելու են իրենց գործունեության ոլորտները, ծավալված աշխատանքները և առաջարկները: Ցուցահանդես-համաժողովին մասնակցում են ավելի քան 60 կազմակերպություններ Երևանից և մարզերից:

Մասնակիցների թվում էր նաև «Սփյուռքահայ ուսանողների միությունը»: Միության նախագահ Սամվել Մկոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներն այսօր շատ խնդիրներ ունեն. «Սփյուռքահայ ուսանողները վարձավճարների հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ 30 տոկոս ավել են վճարում, ինչպես նաև չունեն անվճար սովորելու հնարավորություն»: Սամվել Մկոյանը վստահեցրեց, որ միջոցառմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ մոտենա իրենց տաղավարին, իրենք այս խնդիրների մասին կբարձրաձայնեն:

Շիրակի թեմի «Յոթ վերք» թեմի երիտասարդական միությունը ներկայացնող «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները, որոնք նույնպես ներկա էին միջոցառմանը, ներկայացնում էին «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» նախաձեռնությունը, որի նպատակն է բացիկներ վաճառելով գումար կուտակել անօթևանների համար բնակարաններ գնելու համար.«Մենք արդեն տարբեր միջոցառումների ժամանակ վաճառել ենք մեր բացիկների 60 տոկոսը»,-նշեց նախաձեռնության անդամ Հովհաննիսյան Հայկուհին:Նա ժպիտով հույս հայտնեց,որ գուցե վարչապետն էլ բացիկ գնի:

Ցուցահանդես-համաժողովը կշարունակվի ևս 3 օր: