Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հնավայր է բացահայտվել

Հասարակություն
15f152ba87e1ac19de4665bac375dade

Մեծամորում մ. թ. ա 1-ին հազարամյակին վերաբերող մինչ այժմ անհայտ հնավայր է բացահայտվել:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղեկալ Աշոտ Փիլիպոսյանը:

Այս տարվա ընթացքում հայ- լեհական արշավախումբը պեղումներ է իրակացրել Մեծամորում և Զորաց քարերում:

Աշոտ Փիլիպոսյանը: նշեց, որ իրենք հնավայրի միայն մի մասն են պեղել. «Հուշարձանն իսկապես հետաքրքիր է, որ լեհական կողմը շատ գոհ էր աշխատանքներից, և նրանք հաջորդ տարի հուլիս - օգոստոս ամիսներին շարունակելու ենք պեղումներ իրականացնել»,- ասաց Փիլիպոսյանն և հավելեց, որ Մեծամորում պեղումներ չեն կատարվել 2006 թվականից:
Իսկ Զորաց քարերում պեղումներ իրականացնելիս հայտաբերվել են բնակավայր և դամբարան: