Իշխան Զաքարյանի տունն ընկերների օգնությա՞մբ է կառուցվել
Անդրադառնալով նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի արարքին՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը նշել է. «Է դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա:
Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտե՞նց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում, ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց: Ի՞նչ ընդվզում՝ փետերո՞վ, ա՜հ մալադեց»:
ՎՊ նախագահի պաշտոնում վերընտրված Իշխան Զաքարյանի ունեցվածքի ու շքեղ առանձնատան մասին խոսելով՝ նա ասել է. «Այ մարդ, ընչի՞ եք էդքան նախաձնում, մարդ եղեք։ Զաքարյանը ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընկերներ ունի:
Այ մարդ, իմ նման ընկեր ունենա, դու էլ կունենաս»: Հարցին, թե իր կարծիքով պաշտոնյան իրավունք ունի՞ նման հարստություն կուտակելու, պատասխանել է. «Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ընչի պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա տենամ»:
Մյուս հարցին , թե ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին, ասել է. «Այսինքն՝ Զաքարյանն Իշխանն էթա ժողովրդի տուն, ի՞նչ անի: Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ Զաքարյանը կիսվի: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք կերանք, հետո՞»: Սեյրան Սարոյանն իր պատասխանների ընթացքում անընդհատ կրկնել է. «Բայց ընչի՞ չունենա, աղջի ջան, ջահել աղջիկ եք, ընչի՞ եք էդքան վատ տրամադրված: Լավին տեսեք, լավին գնահատեք, լավ մարդ առեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝