Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին դատի են տվել

Հասարակություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Ամիրյան 24 շենքի բնակչուհի Անի Մանդալյանն այսօր դատարանում պատասխանողի կարգավիճակում էր։

«Կենտրոն-1» համատիրությունը դատի է տվել նրան՝ հայցադիմումում նշելով, որ 182.000 դրամ գումար է պարտք իրեն։ Իսկ գումարը հավաքվել է 3 տարիների ընթացքում։
«Եթե ես այդքան տարի պարտք եմ եղել, ինչո՞ւ են սպասել»,- հարց է տալիս Անի Մանդալյանը։

Նրա խոսքերով՝ ինքը համատիրության անդամ չէ, ուստի որեւէ պարտավորվածություն չունի։ Տիկին Մանդալյանը համոզված է, որ իր գործը Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է հասել, որպեսզի ճնշումներ գործադրվեն Բյուզանդի 87/1 հասցեում շենքի շինարարության դեմ բողոքող ակտիվիստների նկատմամբ։

Հիշեցնենք, որ այդ հասցեում Բարսեղ Բեգլարյանը մտադիր է բարձրահարկ շենք կառուցել, ինչին դեմ են բնակիչները։ Նրանց խոսքերով՝ շենքի կառուցման դեպքում իրենք կզրկվեն ոչ միայն լույսից, այլեւ շրջապատող շենքերն էլ ավելի վթարային կդառնան։

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, որի ժամանակ հայցվոր կողմը պետք է ապացույցներ ներկայացնի։