Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ լավ է՝ մանկապարտեզ են ուզում

Հասարակություն
23d57d6b10bc27743549f9c2a221572e

Գյուղի բնակիչ Զարուհի Իրիցյանի խոսքով՝ գյուղի կանանց չի անհանգստացնում հողի հետ ամենօրյա ծանր աշխատանքը և այն, որ չեն կարողանում իրացնել ստացված բերքը. «Մեր գյուղում ամեն ինչ լյավա, ամեն ինչով էլ լյավա, էտա հողն էլ բերրի ա»:

Նրանց միակ անհանգստությունը գյուղում մանկապարտեզի բացակայությունն է, թեև գյուղը չունի նաև բուժկետ. «Մանկապարտեզնա, մենակ մանկապարտեզն ա: Երեխեք են, էլի, ինչի՞ դուրսը խաղան, օձա բանա, մենակ մանկապարտեզնա ստեղանց պյանը, որ մենք քյանք աշխատիլի, րախեքը պարտեզում ինին, իսկ էտա քույր ունենք, որ մեզ օգնումա լի, կարևորը մանկապարտեզն ա»:

Գյուղի միակ խանութի աշխատակից տիկին Կարինեն հավելեց. «Մենք ամեն դժվարություն էլ կտանենք, այ, բայց րախոնց համար վախենում ենք»: