Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի խնդրանքը

Հասարակություն
bfa98eb9de22fb36157b719a0712c9fd

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ է հանդիպել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ։ Այս մասին նա ասաց «Ա1+»-ի հետ զրույցում։

Վարդան Պետրոսյանը նրան միայն մի խնդրանք է հղել՝ գործել մի սկզբունքով՝ «մի վնասիր», որպեսզի մյուս կողմին չվնասելով ամեն ինչ արվի՝ օբյեկտիվ կերպով ճշմարտությունը բացահայտելու համար։

Պաշտպանը նշեց, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը դեռեւս բարվոք չէ։ Նա հիշեցրեց, որ քրեական գործում ապացույցներ կան դեպքի օրը Վարդան Պետրոսյանի սթափ լինելու մասին։