Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյանը հնարավոր է ցուցմունք չտա

Հասարակություն
2c97dd23a988b49d9c1b40bebfaa05d8

«Նախաքննական մարմինը զբաղված է քաղաքական հաշվեհարդարով, այլ ոչ թե իրականությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործով»,- այսօր Հատուկ քննչական ծառայություն մտնելուց առաջ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը։

Նրան նախաքննական մարմինը հրավիրել է ցուցմունք տալու Կոմիտաս 5-ի դեպքերի առիթով։
Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, թեեւ ոստիկանների կողմից բռնություն էր ենթարկվել, եւ նա բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նրա նկատմամբ 2՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն եւ սուտ մատնություն, հոդվածներով գործ էր հարուցվել։

Արգիշտի Կիվիրյանը դեռ չգիտի՝ ցուցմունք կտա՞ նախաքննական մարմնում, թե՞ ոչ, քանի որ եթե գործը գնում է քաղաքական հաշվեհարդարի ուղղությամբ, ապա ցուցմունք տալն անիմաստ է համարում։ Այս պահին Կիվիրյանը ՀՔԾ-ում է։