Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին

Հասարակություն
4acf07b2aa984d416e7c48dfc5cd7dab

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգության» անդամ Թևան Պողոսյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Հարցը վերաբերում էր ավտովթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանի շուրջ ծավալված հասարակական բողոքին, ինչպես նաև այն տեղեկություններին, թե Բաղրամյան 26-ից ցուցում է իջեցվել փոխել դերասանի խափանման միջոցը` կալանքը:

Պատասխանելով հարցին՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ երեկ առավոտյան այցելել է Վարդան Պետրոսյանին. «Չեմ կարող ասել, որ շատ ուրախ է, չեմ կարող ասել, որ վազում է արդեն:

Բայց կարող եմ ասել, որ Վարդան Պետրոսյանը վերաբերմունքից շնորհակալություն է հայտնել: Ամեն ինչ արվելու է, որ նրա առողջության հետ կապված որևէ խնդիր չլինի: Այն բուժումը, ինչ-որ նրան տրամադրվելու է ազատության մեջ, կարվի նաև այս պարագայում:

Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ի ցուցումներին, ապա դա լրագրողների թյուրիմացության արդյունք էր: Նախագահը, ըստ էության, բարձրաձայնում էր այն խնդիրները, որոնք իր համար տեսանելի էին, այստեղ որևէ ցուցման մասին խոսք չկա, առանձին ցուցումներ եղել են ինձ` դատաիրավական բարեփոխումների շրջանում:

Նշեմ նաև, որ մեզ մոտ առավելապես խափանման միջոցը կիրառվում է հենց կալանքը, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այստեղ խնդիրներ ունենք: Այս պահին չկան կալանքի մյուս մեթոդները` տնային, վարչական: Օրենսդրական փոփոխություններ են իրականացնում, և, ըստ էության, դրանք պիտի բերեն կալանքի կիրառման շեշտակի նվազմանը»,- նշեց նախարարը: