Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցել են պաշտոնեական լիազորությունները

Հասարակություն
a2c854633253ec6e19c9a211d299b519

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քաղաքացի Հ. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Ըստ հաղորդման, 2013 թվականի հունվարին ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննիչը սպառնալով հարկադրել է իրավապահ մարմիններին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրել` Ս.Ս.-ի և մյուսների կողմից իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին:

Իսկ հետագայում իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործը քննող քննիչը հարցաքննության ժամանակ բռնություն է գործադրել իր և անչափահաս դստեր նկատմամբ` հարկադրելով մեղադրական բնույթի ցուցմունքներ տալ Ս.Ս.-ի և մյուսների վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՔԾ