Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքերը գունաներկվում են

Հասարակություն
68b4839a4db439f0f6582e2222e7e298

Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, ինչպես նաև Ավան վարչական շրջանի Աճառյան 44 շենքերի երեսպատումը ևս դեկորատիվ գունազարդվել է։

Հիշեցնենք, որ առաջին շենքերը, որոնց արտաքին պատերին ծրագրի փորձնական փուլում յուրօրինակ գունային դեկորատիվ ձևավորում էր կատարվել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակովի 46 շենքերն էին։