A
A
Վարդան Պետրոսյանի գործը Վերաքննիչում է
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ հազարավոր ստորագրություններ են հավաքվել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու համար եւ այսօր դրանք ներկայացվել են Կոտայքի մարզի դատախազին։
Բաղդասարյանի խոսքերով՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու հետ կապված Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործն ուղարկել է վերաքննիչ դատարան՝ վերադասության կարգով քննելու համար։
Պաշտպանի խոսքերով՝ պետք է դեպքի վայրի մոդելավորում անցկացվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Նա քննիչներին առաջարկել է անձամբ իր գումարներով դրսից մարդկանց հրավիրել այդ նպատակով։