Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում դասախոսները երթ են անցկացրել (տեսանյութ)

Հասարակություն
bb0d83dcd690a1d2b78b7a50915d9d09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգ է ընդգրկել որոշման նախագիծ, համաձայն որի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը լուծարվում է, Վանաձորի Հով.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միացման ձևով վերակազմակերպվում է Վանաձորի Հով.Թումանյանի անվան պետական համալսարանի: Այս մասին երկու բուհերը տեղեկացել են համացանցի միջոցով: Իրենց մտահոգությունն ու բողոքն արտահայտելու համար ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվը երթով ու պաստառներով մեկնել է Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է դասախոսներից մի քանիսին:

«Լոռի» ՀԸ