Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարժություններ Ղարաբաղում

Պաշտոնական
b0ca5562791b19378d21663e69f7797d

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀաՍերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 13-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Նախագահները դիտել են տանկային երկամարտը եւ այլ ստորաբաժանումների գործողությունները: Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի նման ծավալի զորավարժությունների անցկացումը՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը մեր բանակի մարտունակության բարձրացման եւ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման համար:
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են <<Բեյզ Մեթըլս>> ընկերության կողմից հահագործվող Կաշենի հանքավայր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Տեղեկացնում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը։