Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի քաղաքապետը մեկնել է Փարիզ

Հասարակություն
5361525244a560a2ca514202c07c5228

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին:
Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության» թեմայով։
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների քաղաքապետների հետ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն