Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԽ քարտուղարը մեկնել է Շվեյցարիա

Պաշտոնական
1389b17a915909ab6b947aec2f6117d5

Շվեյցարիայի Համադաշնության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար, Անվտանգության քաղաքականության հարցերով դեպարտամենտի ղեկավար Քրիստեան Կատրինայի հրավերով նոյեմբերի 14-15-ը Շվեյցարիա է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Արթուր Բաղդասարյանը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու ինչպես Շվեյցարիացի իր գործընկերոջ, այնպես էլ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Իվ Ռոսսիերիի և Արտաքին գործերի դաշնային նախարարության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ հարցերով դեպարտամենտի ղեկավար Արթուր Մաթթլիի հետ:
Նախատեսված է Արթուր Բաղդասարյանի այցելությունները Ականազերծման ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոն, ինչպես նաև Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոն` այս կառույցների հետ հետագա համագործակցություն սկսելու և խորացնելու նպատակով: Անվտանգության քաղաքականության ժնևյան
կենտրոնում Արթուր Բաղդասարյանը հանդես կգա ելույթով: