Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծխախոտի գլանակ` թմրամիջոցի պարունակությամբ

Հասարակություն
a593705686da9cb1242c8a5e3ff57012

Ոստիկանության ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սմբատ Գ.-ին և 1988 թ. ծնված Արշակ Հ.-ին:

Խուզարկությամբ Սմբատ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` լցոնված դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով: Նրա բացատրությամբ` հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց, որն առավոտյան իրենց տանն իրեն տվել է Արշակ Հ.-ն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն