Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկների ծառայությունը բանակում թանկարժե՞ք է

Հասարակություն
e9a5ce31a4a48db0bbd17e6d3f305257

Պե՞տք է իգական սեռի ներկայացուցիչները ծառայեն հայոց բանակում։

«Աղջիկների բանակում ծառայել կմեծացնի հայոց բանակի մարտունակությունը»,-այսպես են պնդում ԵՊՀ-ի մի խումբ ուսանողներ , որոնք այսօր Անի Պլազա հյուրանոցում մասնակցում էին «Հայաստանում կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն» խորագրով բանավեճի։ Նրանք բանավիճում էին Գյումրիի բուհերի ուսանղոների հետ։

Ըստ կողմնակիցների՝ աղջիկների ծառայություն բանակում կմեծացնի կարգապահության աստիճանը, ինչը ոչ պակաս դեր ունի մարտունակության բարձրացման մակարդակի հարցում։

Դեմ արտահայտվողները գյումրեցի ուսանողների էին, որոնք թեև չեն ժխտում կնոջ ակտիվ դերը հասարակական կյանքում և ցանկացած ոլորտում, սակայն գտնում են , որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս պատրաստ չէ բանակում ընդունել կանանց։ Այդ քայլը պետությանը կկանգնեցնի հավելյալ ծախսերի առջև։

Բանավեճը կազմակերպվել էր Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Ուսանողական բանավեճ» հանրապետական մրցաշարի շրջանակում, որը անց է կացվում Եվրոպայում անվտանգության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ։

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը կարևորում է Հայաստանում բանավեճերի զարգացումը. «Ցանկացած երկրի ժողովրդավարացման մեջ քննարկումը, բանավեճը դա մի գործիք է, որը թույլ է տալիս ճիշտ որոշում կայացնել»։

Նա նաև կարևորում է, որ բանավեճերին մասնակցեն երիտասարդները և պատանիները. «Երիտասարդները կամ պատանիները սովորում և ձեռք են բերում քննադատական մտածողություն , խոսքի արվեստ, որ կարողանան մաս կազմել մեր երկրում որոշումների կայացման գործընթացին»։

Իսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր Մակքոյը գտնում է, որ արդյունավետ հաղորդակցության ունակությունը ժողովրդավարության կենսունակության կարևորագույն երաշխիք է.«Հասուն, կայուն ժողովրդավարական հասարակություններում ոչ միայն լայն ասպարեզ է ապահովվում տարակարծության համար, այլև քաղաքացիներն են դառնում իրազեկ և համոզիչ՝ իրենց կարծիքն արտահայտելիս»։