Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզերի երեխաների 40 տոկոսը թերսնված է

Հասարակություն
84afbe04bcf7dc6f29007999852f9b93

 

Այսօր «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ «Քարորդ դար Հայաստանի հետ համաքայլ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այն կազմակերպվել է «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության կողմից և նվիրված է Հայաստանում կազմակերպության գործունեության 25- ամյակին։

Հոբելյանական ցուցահանդեսին ներկայացված են 135 լուսանկարներ։ Այցելուների դատին ներկայացրած լուսանկարներում ամփոփված են «Վորլդ Վիժնի» 25- ամյա գործունեության ընթացքում կատարած աշխատանքները և համայնքային կյանքի խնդիրները:

«Այս տարի «Վորլդ Վիժնը» նշում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը: Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում ենք հասարակությանը ներկայացնել կազմակերպության աշխատանքը, ինչպես նաև հրավիրել հասարակության ուշադրությունը կարիքավոր համայնքների և երեխաների խնդիրների վրա»,-ասում է «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Էդիլյանը չի թաքցնում, որ հայ մանուկների խնդիրները բազմաթիվ են հատկապես համայնքներում: Նրա խոսքով՝ լուծված չէ նաև նրանց սննդի հարցը. «Մարզերում երեխանների 40 տոկոսը թերսնուցման խնդիր ունի», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Էդիլյանը:

Մինչև 2013թ. դեկտեմբերի կեսը Հայաստանում «Վորլդ Վիժնի» գործունեության 25-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի կունենան Երևանում և այն մարզերում, որտեղ կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում:

Տեղեկացնենք նաև, որ «Մոսկվայի տանը» ցուցահանդեսը այցելունների առջև բաց կլինի մինչև նոյեմբերի 19 -ը: