Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետն աշակերտի փնտրտուքի մեջ է (տեսանյութ)

Հասարակություն
1a6791820ca392d9e40aaaf864be8eb6

Դազգահի դիմաց 52 տարի շարունակ նախկին ավտոինժեներ Ռուբենը հայկական երաժշտական գործիքներ է ստեղծում։ Տարիներ առաջ դուդուկահար Ռուբենը որոշեց իր գործիքը հենց իր ձեռքով պատրաստել։ Գործիքի ձայնը լսեց դուդուկահար Վաչե Հովսեփյանը, ու այստեղից էլ սկսվեց հայտնի ծիրանափողի գիտակի պատմությունը։

Վարպետ Ռուբենը օրվա ընթացքում արվեստանոցից գրեթե չի հեռանում։ Սիրում է աշխատել կատարյալ լռության մեջ, քանի որ յուրաքանչյուր միլիմետրը կարող է ճակատագրական լինել գործիքի համար։ Ամեն մի նոտան զգալու ու գործիքը ճիշտ պատրաստելու նախապայմանը նա համարում է երաժիշտ լինելը։

Վարպետ Ռուբենը ցավով խոստովանում է՝ այսօր ծիրանափողերով ավելի շատ հետաքրքրված են արտասահմանցիները։ Նրա եզակի նմուշների գնորդները միայն դրսից են։ Այսօր արժանի աշակերտի փնտրտուքի մեջ է՝ իր հմտություններն ու տարիների փորձը փոխանցելու համար։ Իսկ մինչ այդ բոլոր գաղտնիքները մեկ առ մեկ գրի է առնում այն հույսով, որ մի օր ինչ- որ մեկին պետք է գալու։