Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասագրքերը փորձարկում են անցնում

Հասարակություն
ba17a0654deae27d593c1f5d9e877689

2014թ. սեպտեմբերին կիրառության մեջ մտնող դասագրքերից 36-ի փորձարկման շրջանն արդեն սկսված է. 2013-ի նոյեմբերից մինչեւ 2014-ի ապրիլ ուսուցիչները հնարավորություն կունենան փորձարկել հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերը:

Կրթության ազգային ինստիտուտի /ԿԱԻ/ տնօրեն Նորայր Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր դասագիրք փորձարկվում է առնվազն հինգ դպրոցում ու հավելեց, որ ԿԱԻ-ն փորձարկում է դասագրքերը` նախքան ԿԳՆ-ն կհաստատի դրանք:

Նորայր Ղուկասյանի խոսքով՝ դասագրքերի փորձարկումն արվում է դպրոցներում` ուսուցիչների օգնությամբ, իսկ դպրոցի տնօրենները պետք է փորձարկման շրջանի ավարտից հետո ԿԱԻ ներկայացնեն ուսուցիչների արված դիտողությունները եւ առաջարկությունները։ «Իսկ թե ինչու են ուսուցիչները սկսում բողոքել գրքերի բովանդակությունից դրանց հրատարակումից հետո, չգիտենք. չէ՞ որ նրանց հնարավորություն է տրված 6 ամիս դրանք ուսումնասիրել եւ իրենց դժգոհությունների մասին մեզ տեղյակ պահել»,-ասաց Ղուկասյանը