Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկների հմայքը սկսում է խամրել»

Հասարակություն
c5b3089739221379a16bc2d84f2ad132

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է լուծարվի. պահանջում են ազատամարտիկները։

Այսօր կլոր սեղանի շուրջ հավաքված Քաղաքական ուժերն ու ազատամարտիկները առաջարկում էին դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, փողոց դուրս գալ իրենց հայացքները կիսող կուսակցությունների ղեկավարների գլխավորությամբ։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը կողմ էր հանրահավաքի գաղափարին, բայց միայն մի պայմանով` ոչ թե խոսելու, այլ քայլ անելու. «Հենց էնպես, որ մարդկանց հավաքել և միայն խոսել, չի բավարարվում ժողովուրդը, և դա է պատճառը, որ հավաքը նոսրանում է»:

Պարոն Մանարյանն իրեն իրավունք վերապահեց ազատամարտիկներին զգուշացնել.
«Ազատամարտիկների հմայքը սկսում է խամրել, մենք ուրիշ կերպ էինք նայում, ուրիշ տպավորություն էր թողնում, որ ազատամարտիկները դուրս էին գալիս բեմ, իսկ հիմա էդ ազատամարտիկի դուրս գալը սկսում է նմանվել մեր նախորդ հավաքներին»:
Կլոր սեղանին մասնակից ուժերը խոստովանեցին, որ վճռական քայլի համար պետք է միավորվեն քաղաքական ուժերը։

ՀԱԿ-ի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը իր կուսակցության անունից նշեց, որ երկրի թիվ մեկ խնդրի շուրջ համախմբվելու հարցում տարակարծություն չունեն. «Կարևորագույն միտքը կա, որ մենք կարողանանք մշակել մեր հետագա գործողությունները, որոնք կհանգեցնեն ի վերջո իշխանափոխության»: