Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը եզդիներին հիասթափեցրեց

Հասարակություն
95edb2df88ecb4ef04682cd404766c04

Հայաստանաբնակ եզդիները սպառնում են արտագաղթել քրդացումից փրկվելու համար: «Փաստորեն մեզ արհեստական ձևով, աստիճանաբար քրդացնում են Հայաստանում, ժողովուրդը բողոքում է»,- բարձրաձայնում է Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը:

Պարոն Թամոյանի խոսքերով` կառավարության թողտվությամբ Արագածոտնի մարզի եզդիաբնակ 6 գյուղերը համարվում են քրդական. «Այդ նույն գյուղերում եզդիական դասագրքերը դուրս շպրտվեցին և պետության հովանավորությամբ դասավանդում է քրդերեն լեզուն»:

Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահը դժգոհ է նաեւ Երեւանի քաղաքապետարանից: Նրա խոսքերով` ավագանու ընտրության ժամանակ իրենց ձայները եզդիները տվել են հիմնականում ՀՀԿ-ին, եւ ըստ Ազիզ Թամոյանի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն հասցրել է մի քանի անգամ հիասթափեցնել եզդիներին: Նախ՝ խոստացել ու չի ընդառաջել իրենց գրասենյակի եւ ապա՝ հուսախաբ է արել մի քանի հոգու աշխատատեղերով ապահովելու հարցում։

Հայաստանում ապրող եզդիները մտահոգվելու այլ առիթ էլ ունեն. չեն կարողանում պահպանել իրենց մշակույթը: Այսօր եզդի երիտասարդությունը կանգնած է մայրենի լեզվի մոռացության վտանգի առաջ:

1989թ.-ից մինչեւ 2011թ. Հայաստանից հեռացել է 11 հազար եզդի; Վերջին վիճակագրական տվյալներով` նրանց թիվը հասնում է 36 հազարի: Փոխարենը ավելացել են քրդերը: