A
A
ԱԻՄ-ը միացավ Շանթի համախոհներին
Հիշեցնենք, որ նա անազատության մեջ է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված անկարգություններից հետո։
Ակցիայի մասնակիցների տեղեկություններով՝ Շանթ Հարությունյանին ցանկանում են տեղափոխել հոգեբուժարան, ուստի եկել էին ԱԱԾ-ի դիմաց՝ սատարելու նրան։
Նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ համակարգը փորձում է խելամիտ մարդկանց հոգեկան հիվանդների վերածել, որպեսզի հանրության մեջ վերացվի ըմբոստության գիծը։
Այստեղ էին նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համախոհները։ Նրանք իրենց հետ բերել էին հակառուսական պաստառներ, որոնցով կոչ էին անում չմիանալ Մաքսային միությանը։ Նրանք պնդում էին, որ Շանթ Հարությունյանը պայքարել է հենց դրա համար՝ տեսնելու ինքնիշխան եւ ազատ Հայաստան։