Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոստանջյանը Բաղրամյան 26-ում հայտնել է իր կարծիքը

Հասարակություն
6797e9e76f594f1b902708b95e7a25c2

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեռ երկու տարի առաջ է դեմ արտահայտվել կենսաթոշակային նոր ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի մեծ ռիսկերը. «Ես մեր կուսակցության առաջնորդի հետ եղել եմ համապատասխան տեղում, կայքերը ոնց են կոչո՞ւմ՝ Բաղրամյան 26-ում, և հայտնել, որ դրական կողմնորոշում չունեմ»:

Վարդան Բոստանջյանը հատկապես մտահոգված է, որ հիմնադրամների կառավարիչները պետք է գումարները տնօրինեն ու դուրս հանեն. «Այսինքն` այդ գումարները պետք է կառավարվեն, իսկ կառավարում նշանակում է, որ այդ գումարները առնվազն մնան անձեռնմխելի, իսկ լավագույն դեպքում նրանց որոշակի աճ ապահովվի։ Եվ բնականաբար, եթե դրանք ՀՀ տիրույթից դուրս պետք է գտնվեն, նշանակում է մենք զրկվում ենքհնարավորությունից, այդ փողերը, եթե կլինեն, օգտագործենք մեր իսկ կարիքների ու ծրագրերի համար»,- ասաց տնտեսագետը ու որպես վառ օրինակ հիշեցրեց խորհրդային տարիներին քաղաքացիների կողմից բանկերին ի պահ տրված գումարները, որոնք փոշիացան:

Վարդան Բոստանջյանի հաշվարկներով՝ Հայաստանում աշխատողների աշխատավարձերից հարկումների և Կառավարության՝ հիմնադրամներին ուղղված գումարները նվազագույնը կկազմեն 150 միլիոն դոլար. «Սա շատ մեծ գումար է, Քըրք Քըրքորյանի առաջին տրանշի ժամանակ հենց այդքան գումար էր ուղղվել և այդ գումարով ինչքան մեծ գործեր արվեցին հատկապես աղետի գոտու բնակարանաշինությանն ուղղված»,- ասաց նա։