Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատերարվեստի գործիչները միության նախագահ ընտրեցին

Հասարակություն
970102a68c5985e159062cfff07779e8

Հայաստանի թատերական գործիչներն այսօր ընտրեցին նոր նախագահ: Միության 15-րդ համագումարի ընթացքում առաջադրվեց միայն նախկին նախագահի` Հակոբ Ղազանչյանի թեկնածությունը, որից հետո անդամները անցան բաց քվեարկության: Միության 166 անդամներից որպես պատվիրակներ ընտրվել էին 137-ը, նրանցից դահլիճում ներկա էին 122-ը: Հակոբ Ղազանչյանի օգտին քվեարկեցին բոլորը, եղավ միայն մեկ դեմ ձայն: Ընտրությունն անցավ առանց խախտումների:

Միության նորընտիր նախագահը խոստովանեց, որ իրենց առջև բազմաթիվ խնդիրներ կան ծառացած: Նա հատկապես առանձնացրեց Թբիլիսիի Պ. Ադամյանի հայկական թատրոնի շենքային պայմաններին, ինչպես նաև մարզային թատրոնների վիճակին:

Հայկական թատերական ընկերությունը, որը միավորում է Հայաստանի թատերարվեստի գործիչներին, հիմնադրվել է 1940 թ.-ին, Երևանում: