«Anonymous»-ի հերթական հարձակումը
«Anonymous»՝ «Անանուն» հայտնի ակտիվիստ ցանցահենների խմբին հաջողվել է ներթափանցել Միացյալ Նահանգների պետական բազմաթիվ գործակալությունների համակարգիչներ՝ այսպիսով ստանալով գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու հնարավորություն: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ Հետախուզությունների դաշնային բյուրոյի հաղորդագրության, ցանցահենները ԱՄՆ-ի պետական մարմինների ցանցեր մուտքի հնարավորություն են ստացել՝ օգտագործելով «Adobe Systems Inc.» ընկերության ծրագրաշարում հայտնաբերված սխալները, ինչի հետևանքով անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկել էր «էլեկտրոնային ներխուժումների» ալիքը, որի հետևանքով ցանցահենները ստեղծել են «հետին մուտքեր», որոնց միջոցով նրանք կրկին մուտք էին գործել պետական մարմինների համակարգիչներ:
Շրջաբերականում նշված է, որ ցանցահենների հարձակումից տուժել են ԱՄՆ-ի զինված ուժերը, Էներգետիկայի նախարարությունը, Առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարարությունը, և, ամենայն հավանականությամբ, պետական բազմաթիվ այլ մարմիններ: