Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին դատի է տվել ԱԺ պատգամավորին

Հասարակություն
2ce47c9b2aefaf53f83a995f86f3bdad

Սնանկացած «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը իր ներկայիս վիճակի համար մեղադրում է Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին։ 2007թ-ին Արման Երեմյանը Դավիթաշենում գյուղմթերքի մանրածախ առևտրի կենտրոն է ստեղծել։

«2008թ-ից էլ ծանոթացել եմ Արթուր Գեւորգյանի հետ, որը վարձակալությամբ տարածքներ էր տալիս։ Նա ինձ առաջարկեց իր ընկեր Վաչագան Մանուկյանի հետ կառուցել մանրածախ շուկա։ Ինձ առաջարկվեց ներդրում անել, որը կնվազի վարձակալության մարման ընթացքում»,- պատմում է Արման Երեմյանը։

Արման Երեմյանի խոսքերով ՝ ինքը ներդրել է շուրջ 12 մլն դրամ։ Դավիթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանը խախտել է պայմանավորվածությունը և վարձակալության դիմաց պահանջել ամսական 1 մլն դրամ, առանց իրավական փաստաթղթի։

Արմանի մոր, «Կրեպսոն» ընկերության բաժնետեր Գայանե Մարտիրոսյանի խոսքերով, որդին այլևս չէր կարողանում վճարել ոչ մատակարարների գումարները եւ ոչ էլ տարածքի, որի համար մարտի 21-ի երեկոյան իրենց ծեծի են ենթարկել։

Արման Երեմյանը դիմել է դատարան եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել Արթուր Գեւորգյանին և Վաչագան Մանուկյանին՝ իրեն սնանկության հասցնելու համար։ Իսկ մինչ այդ նա հայտարարում է. «Եթե իմ հետ մի բան պատահի, իմ ընտանիքի, իմ երեխաների, այդ պատասխանատվությունը կրում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»։ Արթուր Գեւորգյանը նրա փեսան է։