A
A
Շանթի գործով դռնփակ դատական նիստը դեռ չի սկսվել
Ժամեր առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Նա դատարան է բերվել ՀՀ Արդարադատության նախարարության «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Ժամը 17:00-ին նշանակված էր դռնփակ դատական նիստ, որը վարելու էր դատավոր Արշակ Վարդանյանը:
«Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ նիստը դեռ չի սկսվել, եւ ինչպես հաջողվել է պարզել՝ փաստաբանն այս պահին դեռ ծանոթանում է փաստաթղթերին։