A
A
Վ. Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ում գրառում է կատարել՝ հայտնելով. «Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարին նշանակել են նույն քննիչին` Հայկ Հակոբյանին, որը որպես քննիչ քրեական գործի քննության ժամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել: Հետաքրքիր մոտեցում է, եթե օրենք խախտող քննիչին մեզ մոտ քննչական խմբի ղեկավար են նշանակում, ապա օրենքը չխախտող քննիչի՞ն ինչ են անում ...»։
Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ հայտնում է, որ երեկ Վարդան Պետրոսյանը պետք է անցներ հետազոտություններ սրտի հետ կապված, որից հետո բժիշկները պետք է վերջնական իրենց եզրակացությունը ներկայացնեին: Այսօր վերջնական պատկերը պարզ կլինի։