Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիմ Բակշին՝ Հայաստանում

Հասարակություն
9e041018d2705565d7f0b3dad661d36d

Նոյեմբերի 19 -ին ՀՀ սփյուռքի նախարարություն է այցելել մոսկովյան անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, որը հանդիպում է ունեցել նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանի և Վահե Ջիլավյանի հետ: Հայտնի սցենարիստը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է նվիրել Արցախի մասին պատմող իր յոթերորդ գիրքը: Կիմ Բակշին Հայաստանում հայտնի է նախևառաջ որպես Մատենադարանի մասին հայտնի 20 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմի սցենարիստ և համահեղինակ:

Մոտ կես դար Կիմ Բակշին ճանապարհորդել ու քայլել է ամբողջ Հայաստանով, այցելել է բազմաթիվ երկրներ, որտեղ հայերն ապրել ու այժմ էլ ապրում են, ուսումնասիրել է հայերեն ձեռագրերը աշխարհի տարբեր գրադարաններում, այցելել է բազմաթիվ հայկական եկեղեցիներ, զրուցել մեր հայրենակիցների հետ: «Երբ ես նայում եմ հայ ժողովրդին սիրով եւ փոխըմբռնմամբ, պարզվում է, որ դա մի մեծ հայելի է, որում ավելի լավ է երևում մարդկանց պատմությունը, մշակութային արժեքները, ընդհանուր ուղիները քրիստոնեության մեջ, որով մենք քայլում էինք որոշ ժամանակ անց»,- մի առիթով ասել է նա:

Կիմ Բակշին գրել է վեց գիրք հայկական թեմաներով` «Արծիվն ու սուրը», «ճակատագիրը և քարը, «Սուրբ Ղազարոսի հարությունը», «Վանքից սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անիվի», «Սառեցված ժամանակը» եւ Մատենադարանի մասին հայտնի 20 սերիանոց հեռուստատեսային ֆիլմի սցենարը:
Նրա գրքերը Հայաստանի եւ հայերի հանդեպ անմիջական ու անկեղծ սիրո խոստովանություններ են:


ՀՀ Սփյուռքի նախարարություն