Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանրամասներ քրեական հեղինակության գործից. «Փաստինֆո»

Հասարակություն
763261ba10f97622caf58a4a6fcd85e9

Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝ Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ անգամ հիմնավոր կասկածը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանը:

Ըստ պաշտպանի` իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մայիսի 14-ին առաջադրված մեղադրանքն անհիմն է ու անհասկանալի, բոլոր փորձերը` նախաքննական մարմնից մեղադրանքի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ, մատնվել են անհաջողության, պարզաբանումներ չեն տրվել:

Մասնավորապես, պարզաբանման ենթակա է մեղադրանքի գլխավոր միտքը. «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ»:

«Կանգնել ենք փակուղու առաջ, չենք կարողանում առաջ գնալ, վեց ամիս հետո հասկացանք, որ լղոզված մեղադրանք է, 6 մեղադրյալներից Մարտինն ընդամենը մեկին է ճանաչում. եթե ոչ ոքի չի ճանաչում, չի կարող համաձայնության գալ, չէ՞»,- իր հերթին հարց ուղղեց Սամվել Ջաղինյանը:

Շարունակությունն՝ այստեղ