Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը մրցանակ կհանձնի

Հասարակություն
4d3b3cf73a881371322efcd8e5bd08b8

Նոյեմբերի 25-ին` ժամը 18:00-ին, Ժնեւի Club Suisse de la Presse-ում դեսպան Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնելու բարոնուհի Քերոլայն Քոքսին` Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում իր ակնառու նվաճումների համար

Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու նվաճումների համար Շառլ Ազնավուրի անվան մրցանակը հանձնվում է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից:

 

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Բարոնուհի Քոքսը պատվով ընդունել է այն: Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:

Ի թիվս այլոց, միջոցառմանը կմասնակցեն Մաեստրո Ազնավուրը եւ նրա որդին՝ Նիկոլան, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային եւ պետական ​​կառույցների անդամներ: