Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեպոն կրկին կհայտնվի մեծ էկրանին (տեսանյութ)

Հասարակություն
1e45009c63e61f56376c6cd7581848da

Առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն», կրկին կհայտնվի մեծ էկրանին: Այս անգամ գործողություները տեղի կունենան 21-րդ դարում, եւ ոչ թե Թբիլիսիում, այլ Երեւանում:

Ֆիլմը նկարում է «Getrik production»-ը։ Նկարահանումները կսկսվեն 10 օրից, իսկ մինչ այդ ֆիլմի երիտասարդ ռեժիսորը որոշ գաղտնիքներ է բացահայտում։

«Իմ համար, զուտ ռեժիսորական առումով ամենակարևոր տարբերությունն այն է, որ Պեպոն չկա։ Այսինքն՝ ոչ թե չկա կերպարը, այլ հերոսը մոնումենտալ, մենք կորցրինք հերոսին, որը մեզ պետք է այսօր»,-ասում է ֆիլմի ռեժիսոր Վահան Խաչատրյանը։

Ֆիլմի նպատակը մեր մեջ Պեպոյին վերագտնելն է։ Վահան Խաչատրյանը նոր ֆիլմը համարում է իր զավակը եւ այսօր արդեն մտահոգված է, թե ինչպես այն կընդունվի հանրության կողմից. «Գիտեք ինչու, որովհետեւ ես այս երկրի զավակն եմ, այս երկիրն իմ ընտանիքն է և եթե ընտանիքում ինչ-որ բան սխալ է լինում, հայրական կամ մայրական ձևով պետք է վերաբերվի»։

Սցենարիստ, ֆիլմի ռեժիսոր Ժիրայր Հակոբյանը պահպանել է Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործության բոլոր հերոսներին։

Դերասանուհի Վիկտորյա Հարությունյանը մարմնավորելու է Զիմզիմովի կնոջը՝ Եփրեմիային։ Դերասանուհին խոստովանում է՝ իր առջեւ բարդ խնդիր է դրված. ճիշտ մարմնավորել քաղքենի եւ գլամուրային Եփրեմիային, ով փորձում է ամեն գնով պահպանել իր կարգավիճակը։

«Սա իմ առաջին բացասական դերն է, նման ֆիլմում կերպար խաղալ, այն էլ բացասական, շատ բարդ է։ Բացասականի դեպքում դու պետք է գտնես արդարացում, քո տեսակի համար, որին մարմնավորում ես, դու պարտավոր ես արդարացնել քո հերոսին, իսկ արդարացնել տականքությունը հեշտ չէ»,-նշեց դերասանուհին։ ։

«Չպետք է կորցնել մեր միջի Պեպոյին»,- սա է ֆիլմի գաղափարախոսությունը, ասում են ստեղծագործական խմբի անդամները։