Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիայի դեսպանը հանձնեց հավատարմագրերը

Պաշտոնական
e77b6cd79f69eff1be105c2bf4b23e40

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից հետո փոխգործակցությունն ակտիվացել է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Յուլը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-դանիական համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու համար:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

ՀՀ ԱԳՆ