Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այն, ինչ ունենք՝ անազատություն է»

Հասարակություն
62e4aac4a01c04bd829c6524fdd3473b

«Այսօրվա մեր հեռուստաեթերը կարելի է համարել խայտառակություն»,- այս կարծիքին է հեռուստալրագրող, PR մասնագետ Վարդուհի Սիմոնյանը։

Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ մենք եթերից դուրս նետեցինք պրոֆեսիոնալներին, եւ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հեռուստաքննադատությունը մուտք չգործեց եւ չզարգացավ.
«Ով տանը հեռուստացույց էր տեսել, մտածեց, որ ինքը հեռուստատեսության մասնագետ է»,- նշեց հեռուստալրագրողը։

Անդրադառնալով սոցիալական կայքերում, ինչպես նաեւ հեռուստատեսություններում միայն վարկանիշ ապահովելուն, PR մասնագետը նշեց, որ ռեյտինգը դեռ վստահության քվե չէ։
«Եթե դուք տարբեր մանիպուլյացիաներով վերնագրերով, հասնում եք նրան, որ ես մտնում եմ եւ քլիք եք ստանում, դա վստահության քվե չէ և չի բացառվում, որ ես ավելի եմ ատում»,- նշեց նա։

Վարդուհի Սիմոնյանն ասում է, որ աշխարհը մտածել է անվտանգության համակարգեր՝ ինչպես փրկել հասարակությանն այս իրավիճակներից. «Սա ինչ- որ կա ազատություն չի, հակառակը՝ անազատություն է»,- նշեց նա։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հանրային կարծիքի ձեւավորման կենտրոնի ղեկավար Թամարա Գեւորգյանը, վստահեցնում է, որ հարցումների եւ քննարկումների միջոցով իրենց կառույցը կփորձի պարզել, թե իրականում ինչ է ուզում հասարակությունը։

Անդրադառնալով բոլորին ամենից շատ հուզող հեղինակային իրավունքների ոտնահարման խնդրին՝ հեռուստալրագրող Վարդուհի Սիմոնյանը նշեց, որ այդ խնդիրը նույնիսկ աշխարհը չի կարողանում լուծել։

Նրա խոսքերով՝ ինտերնետը անվերահսկելի տիրույթ է, եւ ինչ ներմուծվում է, դառնում է բոլորի սեփականությունը։ Եւ միայն դատական քաշքշուկներից հետո կարելի է հասնել հաջողության, քանի որ օրենքը կարգավորում է։

«Մեր առաջին խնդիրը ինտերնետային ռեսուրսը եւ հեռուստատեսոթյունը միքսելը պետք է լինի»,- եզրափակեց նա։