Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցական մարզիկները կմեկնեն Բրազիլիա

Հասարակություն
a909732f6c402ec8b9cfdb094207e747

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:

Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո: Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության դպրոցականների առաջնություններում հաղթած պատանի մարզիկները:

2011-ին Հայաստանը կովկասյան երկրներից միակն է, որ դարձել է դպրոցական մարզիկների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք ստացել մասնակցելու Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին

Բրազիլիայում կխաղարկվի մեդալների 78 հավաքածու, խաղերին կմասնակցեն 1996-1999թթ. ծնված մարզիկներ աշխարհի 40 երկրներից: Հայաստանը խաղերին մասնակցում է առաջին անգամ:

ՀՀ ԿԳՆ