Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարենցի գերեզմանի տեղը որոշել է Կարեն Դեմիրճյա՞նը

Հասարակություն
eb2c1a51d321d77191ebc5e5ab33ef2d

Այսօր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի մահվան օրն է։ 76 տարի առաջ այս օրը անհասկանալի պայմաններում անազատության մեջ մահացել է անվանի գրողը։

Այսօր մի խումբ դպրոցականներ, գրողներ հավաքվել էին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու, ինչպես նաեւ մեկ անգամ եւս իրենց շուրթերից հնչեցնելու գրողի ստեղծագործությունները։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքերով՝ Չարենցի գործերը անվերջ գնահատվելու կարիք ունեն։ Ըստ նրա՝ հեռուստատեսությունը, ռադիոն փորձեր անում են ներկայացնել բանաստեղծներին, բայց ցավոք այսօր չունենք պոեզիայի թատրոն, չունենք բանաստեղծներին հետաքրքիր ձեւով ներկայացնելու մարմիններ՝ դա կլինի թատրոն, կլինի անգամ ինչո՞ւ չէ Օպերա։

Գրող Ռոբերտ Դավթյանը Չարենցի ծննդյան 110-ամյակից սկսած ամեն տարի մի գիրք է հրապարակել։ Ամեն տարի նոր բան է գտնում եւ ներկայացնում։

Վերջինս համոզված է, որ հայ մեծանուն գրող Չարենցի գերեզմանը ամբողջ աշխարհում է եւ աշխարհում կան շատ հանճարեղ մարդիկ, ովքեր գերեզման չունեն.«Ժամանակին, երբ մենք այստեղ աշխատում էինք, ես դեռ ուսանող էի, այստեղ հայտնաբերվեց ոսկորների կույտ, Կարեն Դեմիրճյանը՝ Կենտկոմի առաջին քարտուղարը, եւ Պարույր Սեւակը կարծեցին, որ Անվտանգության կոմիտեն այստեղ է եւ Չարենցին բերել-թաղել են այստեղ, եւ այս հուշահամալիրը այդ իմաստով կառուցվեց այստեղ։ Այն, ինչ որ եզրակացնում են Կիլիկիայի ճանապարհին, Սովետաշենում դրանք բոլորը անհիմն կարծիքներ են մանկական երազանքներ»,- նշեց պարոն Դավթյանը։

Նրա ներքին համոզմունքը թույլ է տալիս մտածելու, որ Չարենցը բանտից դուրս չի եկել եւ նրան ոչնչացրել են հենց բանտում։

«Հայոց մեծերից շատերը չունեն գերեզմաններ, Չարենցը հավերժ ժողովրդի մեջ է»,- եզրափակեց Ռոբերտ Դավթյանը։