Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակակից տեխնոլոգիաներ կկիրառվեն Արցախում

Պաշտոնական
32bec3674cd3dcf19782b4275fc26496

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին Լոս Անջելես քաղաքում այցելել է «ԱԱ Քաթըր Թրաք» գործարան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Գործարանի սեփականատեր Վահե Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ձեռնարկության եւ Արցախի միջեւ փոխգործակցության հաստատմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն Արցախում` այս համատեքստում հատուկ ընդգծելով Սփյուռքի հետ կապերի խորացման ռազմավարական նշանակությունը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ