Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամրագրվել են ռուս-հայկական համալսարանի պայմանները

Պաշտոնական
c526461d91656338e04c2000ce0408f6

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային Ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։

Գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2012թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթները և Երևան քաղաքի Փ. Բուզանդի փ. 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները վերականգնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել առաջարկված ծրագրին, որի կատարման դեպքում կլուծվի մի կողմից` նշված հասցեների շինարարության ավարտման հարցը, մյուս կողմից «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու խնդիրը:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կողմերը սույն համաձայնագրով ամրագրում են ավելի վաղ ստեղծված Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանները: Համալսարանը ՀՀ և ՌԴ համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթության միջպետական կրթական հաստատություն է և կարող է ստանալ Ռուսաստանի Դաշնության ազգային գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով` հայոց լեզվի պարտադիր դասավանդմամբ:

ՀՀ Կառավարություն