Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապիտանը ձերբակալվել է

Հասարակություն
191f7501eb543d1768753762a9b5e8ad

Բռնվել է կաշառք ստանալու պահին

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանությունում համակարգում էր 2006 թվականից:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:

Ոստիկանությունն այսուհետ էլ անզիջում է լինելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում ու հետևողականորեն շարունակելու է համակարգի ինքնամաքրման գործընթացը:

ՀՀ Ոստիկանություն