A
A
Խափանման միջոցը չի փոխվի
Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնում է, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հերթական անգամ մերժել է ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողել ընդհանուր իրավասության դատարանի խափանման միջոցը որպես կալանավորում թողնելու մասին ընդունված որոշումը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջելու են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ պաշտպանական կողմի մտահոգությունները նշված քրեական գործի վերաբերյալ ներկայացնելու նկատառումով: