Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանի միջազգային դպրոցը՝ սողանքի գոտում

Հասարակություն
a6f6eb8991b56e32e27f7dd62860a71a

Դիլիջանը որքան գեղեցիկ է, նույնքան էլ՝ վտանգավոր: Սակայն շահագործողները եւ շենքեր կառուցողները մոռացել են դրա մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ Ռուբեն Յադոյանը: Նրան հատկապես ցավ է պատճառում այն հանգամանքը, որ հակասողանքային միջոցառումներ չեն իրականացվում:

Պարոն Յադոյանը գիտի նաեւ, թե ինչու է մասնավոր ներդրողը աչք փակում այդ ամենի վրա: Վերջինիս խոսքերով՝ իրենք գումար ունեն եւ իրենց ամեն ինչ կարելի է:

Անդրադառնալով Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանը՝ վերջինս նշեց, որ այդ հատվածը ամբողջությամբ բավականին ակտիվ սողանք է եւ նախկինում Դիլիջանի տուրբազայի շենքերն էին, որոնք ճաք էին տվել, քանդվել էին եւ հիմա նոր կառույց են սկսել: Նա հիշեցնում է, որ սողանքային գոտում կառուցվող բոլոր շենքերը քանդվելու են եւ միլիարդներ են ներդրվում սողքի վրա:

Պարոն Յադոյանի խոսքերով՝ Հայաստանում 3000-ից 3500 խոշոր եւ մանր սողանքներ կան, որոնցից մոտ 200-ը լուրջ վտանգ են ներկայացնում: Ամենավտանգավորը Մեղրիում Ղափանն է՝ սողանքների առումով, իսկ հաջորդ խոշորը՝ Գորիսի Քարահունջի տակի սողանքը: Միջին սողանքային գոտին ամրացնելու համար 100 միլիոն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: