Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ նախագահը 24 մլն դրամով հուշամեդալ է գնել

Հասարակություն
a52e529664432b496169a1cf393d9674

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 428 հազար դրամ: Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2014 թ.-ին նրա աշխատավարձի չափը մնալու է նույն մակարդակի վրա եւ չի բարձրանալու:

Ուսումնասիրելով Արթուր Ջավադյանի 2012 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նշված տարում ունեցել է 44 մլն 942 հազար դրամ, 43 հազար 970 դոլար եւ 312 եվրո:

ԿԲ նախագահը ձեռք է բերել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ից 2000 հատ բաժնետոմս, որից ստացել է շահաբաժին՝ 100 հազար դրամի չափով: ԿԲ լրատվականից տեղեկացնում են, որ բաժնետոմսերը Արթուր Ջավադյանի կողմից հանձնված են հավատարմագրային կառավարման:

Արթուր Ջավադյանը 24 միլիոն դրամով ձեռք է բերել «20-րդ դարի Հայոց Կաթողիկոսներ» հուշադրամ: ԿԲ-ից հավաստիացնում են, որ հուշադրամը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից ձեռք է բերվել անձնական նպատակներով՝ նրա անձնական միջոցների հաշվին:


Շարունակությունն այստեղ