Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխական եղանակ

Հասարակություն
baafb0e561a0ca4bc5837fdfbdcb266f

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-7-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ին գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: