Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայի մասնակիցներին կտուգանեն

Հասարակություն
deb5a670065682366adea64aa09592dd

«Չզարմանաք, եթե ձեր անուններով տուգանքներ գան երթեւեկության կանոնները խախտելու համար», - ասաց Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող քաղաքացիներին ուղեկցող ոստիկաններից մեկը: Ոստիկանը մեկնաբանեց` նախապես զգուշացրել ենք, որ չլինեն ձայնային ազդանշաններ։

Իսկ քաղաքացիական նախաձեռնության անդամները նրան խոստացան հանդիպել դատարանում, քանի որ պետք է ապացուցեն, որ դրանք հենց իրենց մեքենաների ազդանշաններ են եղել:

«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունն այսօր կազմակերպել է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով: